Monday, 29 06 2026
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը
16:10
Չինաստանը պատրաստ է շարունակել աջակցել Բելառուսի զարգացմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը

Անհնար է, որ պատերազմը չվերսկսվի. միջազգայնագետ

«Առաջին լրատվական»զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր (Նյու Յորք) Հայկ Ա. Մարտիրոսյանը։

– Պարոն Մարտիրոսյան, ՄԻԵԴը բավարարել է Մինաս Սարգսյանի հայցն ընդդեմ Ադրբեջանի ու Էլխան Չիրագովի և այլոց հայցն ընդդեմ Հայաստանի։ Ըստ այդմ՝  կառավարությունները պետք է մեխանիզմ մշակեն, որով Ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը։ Երկու երկրների կառավարությունների կողմից այս որոշումը ողջունելը ի՞նչ հնարավոր զարգացումների կհանգեցնի և կարո՞ղ է լավ նախադեպ համարվել։

– ՄԻԵԴ-ի այս երկու որոշումները և այս գործերի դատաքննությունը ստանձնելը ես ընդհանրապես խիստ վտանգավոր հանգամանք եմ համարում: Իրականում վերպետական եվրոպական դատարաններն ու տրիբունալները խիստ քաղաքականացված են՝ ինչպես «Եվրատեսիլ»-ը առավել մակերեսային մի ոլորտում, և նույնքան էլ «խելացի» են: Կոնկրետ այս գործերի դեպքում տեղի է ունեցել մի չափազանց վտանգավոր իրադարձություն: ՄԻԵԴ-ը, որ սովորաբար քննում է անձանց խախտված իրավունքների խնդիրը, իր այդ գործառույթով մտել է բարդագույն միջպետական ռազմական հակամարտության ոլորտ և դրանով դարձել է այդ հակամարտության՝ իրավաբանությամբ շղարշված քաղաքական արբիտր: Այո՛, արևմտաեվրոպացի դատավորները քննել են գործերը որպես զուտ մարդու իրավունքների խախտման դեպքեր, և հանուն արդարության պետք է ասել, որ երկու դեպքում էլ օրենքի տառի տեսանկյունից դիտելով՝ պատմությանն անծանոթ մեկին (որպիսիք են ՄԻԵԴ-ի բոլոր դատավորները՝ բացի մեկից) կարող է թվալ, թե արդար որոշում են ընդունել: Սակայն կան արդար իրավական որոշումներ և տխմար իրավական որոշումներ: Վերջիններս գրեթե միշտ բուն խնդիրը լուծելու փոխարեն՝ դրան ավելի մեծ ծավալ են հաղորդում: Այսպիսին է և այս դեպքը: Եվ եթե նայեք դատավորների քվեարկություններին, պարզ կդառնա, թե որքան քաղաքական և որքան տխմար է եղել այս «արդար» գործի ոչ միայն դատավճիռը, այլև քննումն ընդհանրապես: Փաստացիորեն ՄԻԵԴ-ը մտել է մի ոլորտ, որտեղ Մինսկի խումբը բազմիցս սայթաքել է, և որտեղ իրավական լուծում չկա ու չի էլ կարող լինել: Այո, թե իրավական, թե մարդկային և թե պատմական արդարության տեսանկյունից վճիռն ընդդեմ Ադրբեջանի արդար է և անվիճարկելի: Մյուս կողմից՝ հայցն ընդդեմ Հայաստանի թեև համահավասար է թվում, սակայն հաշվի չի առնում պատմական ճշմարտության հանգամանքը և, իհարկե, այն, որ ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են բոլորովին այլ պայմաններում, քան հայերը՝ Ադրբեջանից: Հայաստանում ջարդեր չեն եղել, մինչդեռ Ադրբեջանում այդ պրոցեսն էթնիկ զտման վերածվեց: Սակայն այս հակամարտության մեջ փախստականների գործի քննումը ՄԻԵԴ-ի կողմից ընդհանրապես անըմբռնելի է: Այդ որոշումներն ինձ ոչ միայն զարմացնում են, այլև անհանգստացնում: Դժվար է պատկերացնել, թե ինչ շարունակություն կարող են ունենալ տվյալ դատավճիռները: Կարծում եմ՝ երկու պետություններն էլ կհրաժարվեն վճարել, և ձեռք բերվելիք կուլիսային քաղաքական որոշման արդյունքում դրանք Եվրոպայի լռելյայն համաձայնությամբ մոռացության կմատնվեն: Մյուս կողմից՝ բոլորովին բացառված չէ, որ ոգևորված այս նախադեպով՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ և նույնքան հայեր հայցեր ներկայացնեն դատարան: ՄԻԵԴ-ն անգամ այդ պահն է անտեսել գործերը քննելիս:  Եվ դա ամենազարմանալի հանգամանքն է:

– Մյուս կողմից՝ Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերը կարո՞ղ են շրջադարձային նշանակություն ունենալ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ի՞նչ եք կարծում՝ ԶՈՒ վերջին նշանակումները արդյոք դրանո՞վ են պայմանավորված՝ հաշվի առնելով նաև վերջերս ԶՈՒ ղեկավարության առաջնագիծ այցելելը։

– Ոչ: Ինչո՞ւ պետք է ունենան: Ի՞նչ կապ ունեն խաղերն Ադրբեջանի անզիջում երազանքների հետ՝ ոչնչացնել Հայաստանը և ուղիղ գծով միանալ Թուրքիային: Մի քանի միլիարդ՝ այստեղ, մի քանի՝ միլիարդ այնտեղ ոչինչ չեն փոխում նավթային այդ տերության համար: Այսօր անհրաժեշտ է բարձրացնել սեփական հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ կազմակերպվում են խաղերը: Վաղն անհրաժեշտ լինի պատերազմ սկսել` կկազմակերպվեն ռազմական գործողություններ: Ընդհանրապես ապշել կարելի է Հայաստանում հնչող խորիմաստ վերլուծություններից, որոնք Եվրոպական խաղերը կապում են տարածաշրջանային անվտանգության հետ: Սիրիական Պալմիրայում էլ՝ հռոմեական ամֆիթատրոնում ընդամենը հինգ տարի առաջ փառատոներ էին կազմակերպվում: Այսօր այնտեղ՝ առավել հանգիստ պայմաններում, առանց դերասանների և լուսարձակների, գլուխներ են կտրում: Յուրաքանչյուր ժամանակամիջոց իր խնդիրներն է առաջ քաշում: Եվրոպական խաղերն ընդամենը խաղեր են՝ ոչինչ ավելի:

Ինչ վերաբերում է Հայաստանում զինվորական նոր փոխատեղումներին և ռազմական շարժերին՝ դժվարանում եմ պատասխանել: Չեմ կարծում, թե շատերն են դրանց իրական պատճառներից տեղյակ: Կարծում եմ՝ նախագահի այդ քայլերը պայմանավորված են կամ անվտանգության նկատառումներով, կամ էլ սահմանադրական փոփոխություններով: Որպես երրորդ տարբերակ կարելի է  դիտարկել Գլխավոր շտաբի ղեկավարությունը Հայաստանի ներքաղաքական ասպարեզում դեռևս չներգրավված մարդուն հանձնելը: Դա երկրի ներկայիս նախագահին հավատարմության առավել մեծ չափաբաժին կարող է ապահովել:

Որքան ինձ հայտնի է՝ նորանշանակ զինվորականները պրոֆեսիոնալ մարզիկներ չեն, հետևաբար կադրային այդ շարժի հնարավոր կապը Բաքվի խաղերի հետ համարում եմ պայծառ երևակայության արդյունք:

– Որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի՝ ԵՏՄ անդամակցության պատրաստակամությունը ԼՂ խնդրի կարգավորման հաշվին։ Ռուսաստանը, ըստ Ձեզ, ինչպիսի՞ նախաձեռնողականությամբ հանդես կգա՝ հաշվի առնելով, որ Բաքվում օրերս Ալիևը և Պուտինը քննարկել են ԼՂ խնդրի կարգավորման խնդիրը։

– Ռուսաստանին ձեռնտու է հակամարտության ստատուս քվոն: Առանձնակի նախաձեռնողականություն այդ հարցում անհրաժեշտ չէ: ԵՏՄ անդամակցությունը Ղարաբաղի հաշվին կարող է նշանակել Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունից հրաժարում և լիակատար ու կտրուկ արևմտականացում: Հետևաբար չեմ կարծում, թե խաղադրույքը դրանում է կայանում: Խնդրի նրբերանգը, թերևս, պետք է տեսնել Նիկոլայ Բորդյուժայի վերջին հայտարարության մեջ: Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը կարող է Ադրբեջանին երաշխիքներ տալ, որ հայկական կողմն առաջինը չի հարձակվի, կամ որ Ռուսաստանի միջամտությունը չի լինի պատերազմի նախնական փուլում և այլն: Սակարկելու թեմաներն այս հարցում անսպառ են: Հնարավոր է նաև, որ այդ հարցը քննարկելիս Ղարաբաղի խնդիրն ընդհանրապես խաղադրույքի մաս չկազմի: Թե ինչ են խոսում երկու նախագահները մեկ սուպերնախագահի հետ իրենց հանդիպումներում՝ որևէ մեկը, բացի նրանցից, չգիտի: Մի խոսքով՝ կարծում եմ՝ կռահումներն անտեղի են:

– Պատերազմի վերսկսումը այս պահին որքանո՞վ է հավանական դառնում։

– Պատերազմի վերսկսումը հավանական չի դառնում, այն վաղուց հավանական է: Ավելի շուտ՝ անհավանական է դրա չվերսկսումը: Պետք է մի բան հասկանալ: Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մի «սրբազան» գաղափար՝ միանալ միմյանց և հողային կամրջով կապվել մինչև Շինջյան՝ Արևելյան Թուրքեստան  հասնող թյուրքական պետությունների հետ: Դա, անշուշտ, ցնորք է, սակայն, կրկնեմ, սրբազան ցնորք: Իսկ իրենց սրբազան ազգային գաղափարներից, որոնց շուրջ սերունդներ են դաստիարակվել այդ երկու պետություններում, թուրքական երկու ազգերը չեն կարող հրաժարվել: Դա նրանց գենետիկ կոդում է, և այդ կոդն առանձնակի ակտիվացում է ապրել հենց սիրիական պատերազմով: Վերջիվերջո պուրիտանական սուննի համաշխարհային խալիֆայության կազմավորումը նույնպես ցնորք է, սակայն այդ ցնորքի համար միլիարդավոր դոլարներ են ծախսվում, հարյուր հազարավոր կյանքեր զոհվում և երկրներ քանդվում: Հարմար պահն ու հարմար իրավիճակը հակառակորդը բաց չի թողնելու: Հայերն են պատմության ընթացքում բազում հնարավորություններ բաց թողել: Փոխարենն ինձ հայտնի չէ մի դեպք, երբ զավթելու հարցում տարտամել են մեր հարևան ժողովուրդները: Պատմությունից պետք է դասեր քաղել: Այդ դասերը մեզ համար ամենուր են: Մնում է հիշողություն ունենալ, աչքերը բացել և հրաժարվել ինքնասպան ինքնահանգստացումներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում