Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ

Ի՞նչը հերքել՝ երկնքի բացությո՞ւնը, թե՞ դատարկությունը

Հունիսի 17-ին «Բաց երկնքի՞», թե՞ դատարկ երկնքի քաղաքականություն» վերտառությամբ հոդված էինք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք ԱԺ-ում «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության նախագծի քննարկումներին:

Մասնավորապես այդ քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը անդրադարձավ օդանավակայանում ուղևորներից մատնահետք վերցնելու ծառայությունից հրաժարվելուն, քանի որ այն արհեստականորեն թանկացնում է տոմսի գինը: Մենք հայտնել էինք, որ տեղեկություններ ունենք, որ սույն ծառայության համար գանձվող 2 դոլարը հասնում է նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Եվ ահա ստացել ենք Գևորգյանի կողմից ղեկավարվող «Հայաստանի զարգացման հեռանկարներ» կազմակերպության հանրային կապերի բաժնի հերքումը: Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, որ իր հետ կապված տեղեկությունը հերքեր անձամբ Արմեն Գևորգյանը և ոչ թե մի կազմակերպություն, որի ղեկավարը Արմեն Գևորգյանն է:

Ի վերջո, հրապարակումը չի վերաբերել «Հայաստանի զարգացման հեռանկարներ» կազմակերպության աշխատանքին կամ Արմեն Գևորգյանի՝ որպես այդ կազմակերպության ղեկավար ծավալած գործունեությանը: Բայց Հայաստանում անձն ու կազմակերպությունը նույնականացված են, և Արմեն Գևորգյանն ու «Հայաստանի զարգացման հեռանկարներ» կազմակերպությունը այս իմաստով, ցավոք, բացառություն չեն: Ցավոք, նման մտածողությունը ստիպում է, որ «Հայաստանի զարգացման հեռանկարները» ընկալվի չակերտների մեջ և ոչ թե բովանդակային իմաստով: Ահա և մեզ ուղարկված հերքման տեքստը:

«Համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի՝ «Ժամանակ» օրաթերթին և 1in.am կայքին ներկայացվում է հերքման պահանջ՝ վերոնշյալ հոդվածի դրույթներին համապատասխան հրապարակելու նպատակով:

Հերքում

«Ժամանակ» օրաթերթի 2015թ. հունիսի 17-ի համարում  և  1in.am կայքում (http://www.1in.am/1649127.html ) հրապարակված «Բաց երկնքի՞», թե՞ դատարկ երկնքի քաղաքականություն» խորագրով հրապարակման մեջ, հղում կատարելով «թերթի ունեցած տեղեկություններին», զրպարտանք պարունակող տեղեկատվություն է հրապարակվել, որտեղ շահարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ և ներկայումս «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գևորգյանի անունը…

Հայտնում ենք, որ նշված հրապարակման մեջ տեղ գտած՝ Արմեն Գևորգյանին վերաբերող տեղեկությունները բացարձակ կեղծ են և որևէ կապ չունեն իրականության հետ:

 

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի

Հանրային կապերի բաժին

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում