Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին զարմացնում է Ուկրաինայում ճգնաժամի փաստը: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է Le Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցին:
«Հիմնվելով ՀՆԱ-ի վրա՝ Ուկրաինան ավելի աղքատ է, քան Մոլդովան, ավելի աղքատ է, քան Հայաստանը, Ալբանիան, Կոսովոն: Սա աղետ է, քանի որ եթե համեմատենք Ուկրաինայի ռեսուրսները այլ երկրների ռեսուրսների հետ, դա հակասում է բնության օրենքներին»,- նշել է Սաակաշվիլին:
Նրա խոսքով՝ Ուկրաինան ունի ծաղկելու համար անհրաժեշտ ամեն ինչ: Անհրաժեշտ է միայն ավելի ռացիոնալ օգտագործել առկա հարստությունը և արմատախիլ անել կոռուպցիան:






































