«ՌԻԱ Նովոստի» ի տեղեկացմամբ՝ ԱՄԷ փոխնախագահ, Դուբայի առաջնորդ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքտումը հայտարարել է, որ ԱՄԷ-ն մտադիր է մինչև 2021-ը 3 անգամ ավելացնել գիտահետազոտական աշխատանքների ծախսերը:
Իր համացանցային կայքում փոխնախագահը գրում է, որ ԱՄԷ-ն արաբական երկրներում «գիտելիքի տնտեսության» գծով առաջատարն է:
ԱՄԷ-ն ծրագրում է 2021-ին արաբական երկրներից առաջինը Մարս ուղարկել սեփական տիեզերական սարք: Երկրի այլ հավակնոտ ծրագրերից է նաև միջուկային էներգետիկայի նորացման տեխնոլոգիաների զարգացումը:
Շեյխի խոսքով՝ ԱՄԷ-ն արտասահմանյան մասնագետների համար աշխարհի ամենագրավիչ երկրներից է: 2014-ին աշխատավարձի ֆոնդը երկրում կազմել է 112 մլրդ դոլար, որից միայն 22 մլրդ-ն է հատկացվել պետական ծառայողներին:












































