Բադահշան գավառի շրջանում Աֆղանստանի զինվորականները Տաջիկստանի հետ սահմանին 120 գրոհայինի են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է Khaam Press գործակալությունը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը:
Նշվում է, որ գրոհայինները չեզոքացվել են Յամգան շրջանում, հատուկ օպերացիայի ընթացքում: Ըստ ՆԳՆ տվյալների` սպանվածների թվում 6 դաշտային հրամանատար է եղել:
Շրջանը «Թալիբան» շարժման կողմից բռնազավթվել է 2 շաբաթվա ընթացքում: Զինվորականների կողմից բախման արդյունքում կորուստներ չկան:







































