Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն կարող է կարիերան շարունակել Թուրքիայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Տեղեկությունների համաձայն` 35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Անտալյասփոր»-ը:
Հիշեցնենք` նախօրեին «Բարսելոնա»-ի, «Միլան»-ի և ՊՍԺ-ի նախկին խաղացողը հեռացել է «Կերետարո»-ից, որտեղ հանդես էր գալիս 2014 թվականի սեպտեմբերից:








































