Երկու տարի հետո ԱՄՆ-ը Ուկրաինա և Եվրոպական երկրներ գազ մատակարարելու հնարավորություն կունենա՝ հայտարարել է ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից սենատոր Ջոն Մաքքեյնը։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ Եվրոպայի գազային կախվածությունը Ռուսաստանից հիմնական խոչընդոտն է այդ երկրի դեմ պատժամիջոցների ուժեղացման՝ կապված Մինսկի պայմանավորվածությունները չկատարելու հետ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ նավթի արտահանման արգելքը խանգարում է Ամերիկային դիմակայել Ռուսաստանին և Իրանին:







































