Թոբի Մագուայրը, Լեոնարդո Դի Կապրիոն, Էլիզաբեթ Բենքսը և ԱՄՆ կինոաշխարհի այլ անդամներ դարձել են ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավի հովանավորներ: Այս մասին հայտնում է Variety-ն:
Բրենտվուդում Թոբի Մագուայրի տանն իր նախընտրական արշավի օգտին միջոցների հավաքման երեկոյի ժամանակ Քլինթոնը կրկնել է իր խոսքի մի մասը, որում հայտարարել է, որ ընտրվելու դեպքում կդառնա երկրի պատմության ամենաերիտասարդ կին նախագահը:










































