Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Նոր մանրամասներ Կայարանցի Թևոսիկին բերման ենթարկելու մասին. Թևոսիկը եղել է ԱԺ պատգամավորի Bentley-ով. Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է, որ երեկ` հունիսի 19-ին, ոստիկանությունը տեղեկություն էր տարածել, թե ինչպես են Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն բերման ենթարկվել մի խումբ անձինք՝ հանցագործ աշխարհում Կայարանցի Թևոսիկի գլխավորությամբ:

Լրատվամիջոցին հայտնի են դարձել նոր մանրամասներ, թե որտեղ և ովքեր են բերման ենթարկվածները:

Ըստ կայքի՝ վերջիններս նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, բերման են ենթարկվել Երևան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով:

Bentley մակնիշի 01 ՍՍ 777 համարանիշի ավտոմեքենայի մեջ եղել են՝ Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակիչ, 49-ամյա Արմեն Ղարիբյանը, Երևան քաղաքի Երկաթուղայինների 6-րդ փողոցի բնակիչ, 49-ամյա Թևոս Սաֆարյանը (Կայարանցի Թևոսիկ), Երևան քաղաքի Մահարու փողոցի բնակիչ, 39-ամյա Կարեն Բագրատունյանը և Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 3-րդ շենքի բնակիչ, 42-ամյա Հարություն Ալեքսանյանը:

BMW X6 մակնիշի 09 ԼՕ 999 համարանիշի ավտոմեքենայի մեջ եղել են՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 20-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Նորիկ Սաֆարյանը, ով Թևոս Սաֆարյանի որդին է, Երևան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ, 24-ամյա Անդրանիկ Շահինյանը և Երևան քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 21-ամյա Աշոտ Մեծիկյանը:

Mercedes մակնիշի ավտոմեքենայում եղել են՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի բնակիչ, 22-ամյա Դավիթ Թումանյանը և Երևան քաղաքի Նոր Արեշ 40-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Օնիկ Գյումուշյանը:

Իսկ Lexus մակնիշի 92 ՍA 999 համարանիշի ավտոմեքենայում եղել են՝ Երևան քաղաքի Նոր Արեշ 7-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Ավետ Ավետիսյանը և Նոր Արեշ 28-րդ փողոցի բնակիչ, 23-ամյա Սերգեյ Մխիթարյանը:

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ընթերակաների ներկայությամբ կատարված խուզարկության ժամանակ Bentley-ի մեջ գտնվող Ա. Ղարիբյանին պատկանող ձեռքի պայուսակներում հայտնաբերվել է ‘’ՏՏ’’ տիպի առաց գործարանային համարի 2 ատրճանակ, որոնցից մեկը լիցքավորված է եղել 5, մեկը՝ 8-ական փամփուշտով:

Ըստ տեղեկությունների՝ ատրճանակներից մեկը պատկանում է Ա. Ղարիբյանին, մյուսը՝ Կ. Բագրատունյանին: Խուզարկությամբ Ա. Մեծիկյանի մոտ հայտնաբերվել է 0.5 գրամ չորացված շագանակագույն զանգված:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն:

Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ Թ. Սաֆարյանը մտերիմ է ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հետ և օրեր առաջ Մոսկվայից Երևան ժամանելուն պես պատգամավորից խնդրել է նրա Bentley-ն, որպեսզի մի քանի օր օգտագործի այն և միայն 6-րդ վարչություն բերման ենթարկվելուց հետո է պատգամավորն իմացել դեպքի մասին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում