Շոտլանդացի գիտնականները պարզել են, որ բարդ մասնագիտությունները օգնում են մարդկանց պահպանել մտքի ճկունությունը նույնիսկ թոշակի անցնելուց հետո, հայտնում է direct-press.ru-ն:
Մասնագետները գնահատել են միջինը 70 տարեկան 1066 կամավորների հիշողությունը, մտածելու արագությունը և ընդհանուր մտավոր ունակությունները, ինչպես նաև վերլուծել են նրանց գործունեության բնույթը:
Փորձը ցույց է տվել, որ այն մասնակիցները, ում մասնագիտությունը կապված է ինչպես տվյալների մշակման հետ (իրավաբան, սոցիալական աշխատողներ, վիրաբույժներ…), այնպես էլ մարդկանց հետ (ուսուցիչներ, մենեջերներ…), ուշադրության, հիշողության և մտածելու արագության վերաբերյալ առաջադրանքներում ավելի բարձր միավորներ են հավաքել:







































