Մադրիդի բնակիչը EuroMillions վիճակախաղով շահել է 25 մլն եվրո: Հաղթողի անունը առայժմ անհայտ է։ Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Երջանիկ տոմսով հաղթողը 24.835.107 եվրո է շահել: Բացի այդ, Իսպանիայի տարբեր մասերում գնված ևս 4 տոմսեր իրենց տերերին երկրորդ մրցանակն են պարգևել՝ յուրաքանչյուրին 122.938.83 եվրո: Տոմսը ձեռք են բերել Բարսելոնում՝ համացանցի միջոցով։








































