Friday, 17 05 2024
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել
Ընդհարումների վտանգ կա. ատելության հռետորաբանությունը կարող է խոսքից վերածվել գործի
20:20
Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ

Մի՞թե Քըրքորյանը սրան էր արժանի

Լոս Անջելեսում 98 տարեկան հասակում վախճանված ամերիկահայ միլիարդատեր, բարերար, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մահը Հայաստանում կորստի մթնոլորտ չառաջացրեց, մինչդեռ Ռուսաստանի շոու բիզնեսի ներկայացուցիչ Ժաննա Ֆրիսկեի մահն ավելի մեծ արձագանք գտավ հանրության շրջանում։ Ինչու ամերիկահայ բարերարի վախճանը համազգային ցավի չվերածվեց։

Սա, ըստ Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի, արժեհամակարգի կորստի մասին փաստող երևույթ է, քանի որ Քըրք Քըրքորյանը պատահական մարդ չէ։ Անահիտ Բախշյանը հիշեցրեց, որ Քըրք Քըրքորյանը ազգային հերոսի բարձրագույն կոչմանն է արժանացել այն ժամանակ, երբ Հայաստանին սատարում էր և հսկայական գումարներ ներդնում։

ffrf2cASJgMTckDCdANgY0qneL

«Այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ի նշան շնորհակալության, նրան տվեց ազգային հերոսի կոչում, բայց նրա, ինչպես նաև այսօրվա գործող նախագահի պահվածքը ակնհայտորեն հուշում են, մեր աչքն են մտցնում այն իրողությունը, որ իրենք Քըրքորյանի հարստության փայատեր են դարձել, և դրա համար նրան տվել են ազգային հերոսի կոչում։ Այն բանից հետո, երբ Քըրք Քըրքորյանը զզվեց իրենցից, երբ հասկացավ, որ ինքն իր հայրենիքը չի վերականգնում, այլ ինչ-որ մարդիկ «հոշոտում» են Լինսի հիմադրամի գումարները և Հայաստան պետության հաշվին դառնում են միլիոնատերեր, երես թեքեց իրենցից։ Հավանաբար իրենց երեսին էլ է ասել այդ բաները, ինչպես Շառլ Ազնավուրը, պարզապես եթե Շառլ Ազնավուրը հրապարակային է հայտարարում իր վերաբերմունքը ՀՀ իշխանությունների վերաբերյալ, Քրքորյանն այդպիսին չէր, նա հրապարակային հայտարարություններ չարեց, բայց Քըրք Քըրքորյանը հնարավոր է շատ ավելի ծանր խոսքեր է փոխանցել, և այսօրվա իշխանության վերաբերմունքը Քըրքորյանի հիշատակին, հուշում է, որ սրանց շատ դառը խոսքեր են փոխանցել, կամ լռությամբ արհամարհել է: Եվ հավաքեց, և գնաց առանց հետ նայելու, որը շատ ավելի խոսուն է եղել և ավելի վիրավորական»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Հիմա, ըստ նրա, իշխանություններն իրենց այս պահվածքով նեղացած կեցվածք են ցույց տալիս։ Պարտադիր չէ այսօր գնալ նրա հուղարկավորությանը, բայց, Անահիտ Բախշյանի խոսքով, Ազգային հերոսը մահացել է յոթ մայրցամաք այն կողմ, Հայաստան պետությունը իր ազգային հերոսի մահվան կապակցությամբ պետականորեն պետք է սուգ հայտարարեր, պետականորեն, հավուր պատշաճի, արժանապատիվ կերպով նրա հիշատակը հավերժացնող քայլեր աներ. «Զուգահեռ այնտեղի հետ, այստեղ էլ պետք է սգո արարողություններ լինեին, հասարակությունը պետք է հավաքվեր այնտեղ, որտեղ այդ արարողությունն էր, պետք է լսեին իր մասին, պետք է խոսեին իր մասին, պետք է պատմեին իր մասին, այսինքն՝ Հայաստան պետությունը իր ազգային հերոսին հավուր պատշաճի չի հուղարկավորում, չի հարգում, որովհետև իրենք փողերը անարդյունավետ ծախսեցին, Քըրք Քըրքորյանը իրենցից նեղացավ և հեռացավ, իրենք էլ այս ձևով նրա հիշատակն են «հարգում»։ Օսկանյան, որ պատմում ես թե Քըրք Քըրքրոյանը ինչպես եկավ, պատմի՛ր, թե ինչպես գնաց, ինչպես թուքումուր տվեց բոլորիդ, ինչեր ասաց, ինչ ծանր խոսքեր եք լսել նրանից, որ չեք կարողանում մարսել, այդ մարդուն իր պատվին, իր մեծությանը համապատասխան կազմակերպեք Հայաստանում սգո արարողությունը։ Մի՞թե արժանի չէր»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում