Ուկրաինան Եվրոպայի Չինաստանն է: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի շրջանային վարչալազմի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Նյու Յորքում, «Ուկրաինական միջազգային օր» միջազգային համաժողովի ժամանակ, հաղորդում է Interfax-Ukraina-ն:
Նա Ուկրաինայի առավելություններից է համարել ապակոմունիստացումը և աշխատանքային ուժի ոչ մեծ արժեքը` բավականին բարձր կրթության մակարդակի դեպքում:
Նա ընդգծել է Օդեսայի լավ պոտենցիալ դիրքերը, որպես տրանսպորտային, նյութատեխնիկական և զբոսաշրջային գոտի Սևծովյան շրջանում, ինչպես նաև Օդեսայի օդանավակայանի լավ նախադրյալները:










































