BlackBerry ընկերությունն այս տարի օգոստոսին կարող է թողարկել իր առաջին սմարթֆոնն Android օպերացիոն համակարգով: Այդ մասին հայտնում է N4BB-ն:
Prague կոդային անվանմամբ սարքը նախատեսված է առաջին հերթին զարգացող շուկաների համար: Հայտնի է միայն, որ դա կլինի սենսորային սմարթֆոն, առանց ֆիզիկական ստեղնաշարի:
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ BlackBerry-ն այս տարի նոյեմբերին պատրաստվում է թողարկել Venice սլայդերը:








































