Գրող Էրիկա Լեոնարդ Ջեյմսը ներկայացրել է «Գրեյ» գիրքը` «Մոխրագույնի 50 երանգները» սիրավեպի շարունակությունը, որպես Քրիսթիան Գրեյի և Անասթեյշի Սթիլի պատմության շարունակություն, սակայն արդեն տղամարդու տեսանկյունից: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 18-ին:
Ըստ քննադատների մեծամասնության` Էրիկա Լեոնարդն ուղղակի արտագրել է իր նախկին գիրքը` մի փոքր հավելելով գլխավոր հերոսի «մտորումները»:
«Տիկին Ջեյմսն ակնհայտորեն խնայել է ուժերը, նա ուղղակի տպել է առաջին գրքի ամբողջ սյուժեն, որոշ երկխոսություններ բառ առ բառ և հավելել Քրիսթիանի մտորումները»,- գրում է Daily Mail-ը:









































