Apple ընկերությունը դադարեցրել է առաջին սերնդի iPad mini պլանշետների վաճառքը՝ հանելով համապատասխան էջը Apple-ի առցանց-խանութից: Այս տեղեկությունը հաստատված է 9to5mac պորտալում:
Սակայն պլանշետը ամբողջությամբ չի հանվել վաճառքից: Այն կարելի է ձեռք բերել մինչև պահեստային պաշարների վերջանալը: Դրանից հետո նոր iPad գնել ցանկացողները կարող են ընտրություն կատարել iPad Air, iPad Air 2, iPad mini 2 և iPad mini 3 պլանշետների միջև:
iPad mini պլանշետի առաջին սերունդը ներկայացվել է 2012 թվականի հոկտեմբերին: Այն չուներ Retina-էկրան և Apple-ի միակ պլանշետն էր, որի պրոցեսորը 64-բիթային կառուցվածք չուներ:










































