Դիլան Ռուֆին, ով ձերբակալվել է Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում 9 մարդու սպանության կասկածանքով, այդ հանցագործության մեջ մեղադրանք է ներկայացվել: Մեղադրանք է ներկայացվել նաև հրազեն պահելու մեջ: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով քաղաքի ոստիկանությանը:
«Դիլան Ռուֆի գրավի վերաբերյալ լսումները, ով մեղադրվում է 9 սպանության և հրազեն պահելու մեջ, նախատեսված են տեղի ժամանակով 14:00-ին (Երևանի ժամանակով` 21:00)»,- ասվում է Չարլսթոնի ոստիկանության Twitter-ի էջում:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունիսի 17-ի երեկոյան:











































