Անցած տարի աշխարհում իրականացված ահաբեկչությունների թիվը կտրուկ ավելացել է՝ 35 տոկոսով։ Նման տվյալեր են պարունակվում տարբեր երկրներում ահաբեկչական սպառնալիքի մասին նոր ամենամյա զեկույցում, որը պատրաստել է ԱՄՆ պետդեպը՝ հայտնում է Associated Press-ը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ անցած տարի 95 պետություններում գրանցվել են մոտ 13.5 հազար տարբեր ահաբեկչական հարձակումներ։
Դրանք հիմնականում տեղի են ունեցել Մերձավոր Արևելքում, Հարավային Ասիայում և Աֆրիկայի արևմտյան մասում՝ խլելով մոտ 33 հազար մարդու կյանք։






































