Թուրինի «Յուվենտուս»-ի մարզական տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտարարել է, որ Պոլ Պոգբան չի ցանկանում փոխել ակումբային գրանցումը։
Շարունակում են տեղեկություններ շրջանառվել, որ 22-ամյա կիսապաշտպանը մտադիր է տեղափոխվել Իսպանիա՝ համալրելու «Ռեալ»-ի կամ «Բարսելոնա»-ի կազմը։
«Մի քանի ակումբներ հետաքրքրվում են նրա ծառայություններով, բայց ներկայումս ոչ մի բանակցություն չենք վարում նրա տեղափոխության կապակցությամբ, քանի որ նրան համարում ենք մեր ապագա նախագծի կենտրոնական օղակը։
Պոգբան չի վաճառվի, քանի որ նա ասել է, որ ցանկանում է մնալ «Յուվենտուս»-ում։ Մենք էլ մեր հերթին մտադիր չենք բաղ թողնել նրան»,- Մարոտայի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։







































