Բաքվում շարունակվում են առաջին Եվրոպական օլիմպիական խաղերը։
Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի է դուրս եկել նաև 80 կգ քաշային թաեքվանդոիստ Արման Երեմյանը։ Նա պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 3։0 հաշվով առտավելության հասնելով թուրք Յունուս Սարիի նկատմամբ։
Քառորդ եզրափակչում նրա հակառակորդն է ռուս Ալբերտ Գուանը։ Երեմյան – Գուան մենամարտը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ուղիղ հեռարձակմամբ։









































