Ներկայումս Թբիլիսիի կենդանաբանական այգու տնօրենը, նրա տեղակալը և երկու աշխատակիցներ դատախազությունում հարցաքննվում են, քանի որ նրանց նկատմամբ գործ է հարուցված «ծառայողական անփութության» հոդվածով` այն բանից հետո, երբ քաղաքի կենտրոնում վագրը մարդ է պատառոտել, հայտնում է m.ria.ru-ն:
Կենդանաբանական այգու աշխատակիցները մինչև հիմա չեն կարողանում գտնել փոքր վագրին և բորենուն, որը մարդկանց համար վտանգ չի ներկայացնում:
Երկուշաբթի Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ Թբիլիսիի փողոցներում այլևս գիշատիչներ չկան, սակայն դրա երկրորդ օրը կենդանաբանական այգու ղեկավարությունը հայտնել էր լրագրողներին, որ փնտրում են 2 արջերի, վագրի և բորենու:
Միաժամանակ կենդանաբանական այգու տնօրեն Գուրիելիձեն իրեն մեղադրում է մարդու զոհվելու մեջ, քանի որ իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ փողոցներում այլևս գիշատիչներ չկան՝ ելնելով իրենց տված տեղեկություններից: