ԱՄՆ-ը նախատեսում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կամավոր կերպով կհեռանա իշխանությունից, սակայն չի կարծում, որ դա մոտ ժամանակներս տեղի կունենա: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին:
«Մենք կցանկանայինք Սիրիայում այնպիսի իշխանափոխություն տեսնել, որի դեպքում Ասադն ինքը կհեռանա»,- ասել է Էշթոն Քարթերը կոնգրեսի ներկայացուցիչների պալատում:
Քարթերի կարծիքով`«Ասադի ռեժիմն աղբյուր է, որ սնում է տարածաշրջանում ծայրահեղականությանը»: Նախարարը վստահություն է հայտնել, որ Սիրիայի կառավարության ազդեցությունը «սահմանափակված է Դամասկոսով և Սիրիայի որոշ հատվածներով»:
«Սիրիացի ժողովրդի համար լավագույն տարբերակն այն է, որ Ասադն ինքը հեռանա, իսկ նոր կառավարությունը ձևավորվի մեղմ ընդդիմության հիման վրա»,- հայտարարել է Քարթերը: