Երևան-Վան-Երևան ուղիղ չվերթը, որը սկսվելու է ապրիլի 3-ից, կիրականացնի տարածաշրջանային թռիչքներ կատարող թուրքական «Բորա ջեթ» ավիաընկերությունը՝ եվրոպական արտադրության ATR 72-500 օդանավերով: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց չվերթի նախաձեռնող՝ «Նարեկավանք Տուր» ընկերության հիմնադիրներից Արմեն Հովհաննիսյանը:
Օդանավերը 68 տեղանոց են, և Հովհաննիսյանի կանխատեսմամբ՝ չվերթների պահանջարկը մեծ կլինի:
Շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին, իրականացվելիք թռիչքների ավիատոմսերը կարժենան 250 դոլարին համարժեք դրամ, սակայն ամբողջ ապրիլ ամսին կգործի 20% զեղչ: