Sunday, 07 06 2026
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան

Որքա՞ն կարժեզրկվի դրամը

Դրամը, ինչպես եւ սպասվում էր, շարունակում է դանդաղ արժեզրկվել: Եթե նախորդ շաբաթվա սկզբի 1 դոլար/370.2 դրամ միջին փոխարժեքը շաբաթվա վերջում դարձավ 1 դոլար/373 դրամ, ապա երեկ 1 դոլարի միջին փոխարժեքը կազմեց 376.48 դրամ:

Ընդհանուր առմամբ վերջին մոտ 1.5 ամսվա ընթացքում դրամը արժեւորվել է 2.35%-ով` մարտի 7-ի 367.82 դրամ/դոլար միջին փոխարժեքից դառնալով 376.48դրամ/դոլար (երեկվա միջին փոխարժեքը): Այս տարվա հունվարի 10-ի կուրսի համեմատ (363.4 դրամ/դոլար) երեկվա դրամի միջին փոխարժեքը արժեզրված էր մոտ 3.6%-ով: Ընդ որում, սա տեղի ունեցավ այն դեպքում, երբ դոլարը համաշխարհային գրեթե բոլոր մյուս արժույթների նկատմամբ արժեզրկվեց: Հունվարի սկզբին 1 դոլար/0.775 եվրոյի փոխարեն երեկ 1 դոլարը դարձավ 0.693 եվրո (դոլարի արժեզրկումը` մոտ 10.6%): Եվ եթե հունվարի 12-ին 1 դոլարը 30.62 ռուբլի էր, ապա երեկ այն 28.11 ռուբլի էր:

Անշուշտ, դրամի այս արժեզրկումը ունի օբյեկտիվ պատճառներ: Առաջին հայացքից դրամի արժեւորման ուղղությամբ աշխատող գործոնները կարծես թե ուժեղացել են: Այսպես, օրինակ, 2011թ. հունվարից սկսած արտաքին տրանսֆերտները կտրուկ աճ են արձանագրել (27.7%` 2011թ. հունվար-փետրվարին): Համեմատության համար նշենք, որ 2010թ. ընթացքում տրանսֆերտների աճը, 2009թ. համեմատ, կազմել էր 15.3%: Սակայն այս գործոնը չի հանգեցնում դրամի արժեւորման, ինչպես հանգեցնում էր 2003-2007թթ., քանի որ դրամի արժեզրկման ուղղությամբ աշխատող գործոնները այսօր շատ ավելի ուժեղ են: Նախ` արտաքին պարտքի սպասարկման բեռը ահռելի թվերի է հասել, իսկ սա արտարժույթի պահանջարկ է ծնում: Այսպես, եթե օրինակ` 2008թ. կառավարության արտաքին պետական պարտքի սպասարկումը (տոկոսավճարներն ու մայր գումարի մարումը) կազմել է ընդամենը 26 մլն դոլար, ապա 2010-ին այն կազմել է մոտ 77 մլն դոլար, նախատեսվում է, որ այս տարի կկազմի 93 մլն դոլար, 2012-ին` 139 մլն դոլար, 2013-ին` 256 մլն դոլար: Երկրորդ` գնալով մեծանում է ներմուծման կշիռը համախառն ներքին արդյունքի ծավալի մեջ: Եթե 2009թ. ներմուծում/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 37.9%, ապա 2010թ. այդ թիվը հասավ 40.4%-ի (հաշվարկները կատարված են հետեւյալ թվերի հիման վրա. 2009թ. ՀՆԱ-ն` 8.7 մլն դոլար, 2010թ. ՀՆԱ-ն` 9.4 մլրդ դոլար, 2009թ. ներմուծումը` 3.3 մլրդ դոլար, 2010թ. ներմուծումը` 3.8 մլրդ դոլար):

Իսկ ներմուծման աճը, հատկապես եթե հանգեցնում է ՀՆԱ-ի մեջ ներմուծման կշռի աճին, միշտ արտարժույթի լրացուցիչ պահանջարկ է ստեղծում: Ճիշտ է, երբ արտահանումը ավելի արագ է աճում, քան ներմուծումը` այնպես, որ ներմուծում-արտահանում տարբերությունը կրճատվում է, արտարժույթի այդ լրացուցիչ պահանջարկը համեմատաբար ավելի քիչ է լինում: Ներմուծում-արտահանում տարբերությունը, այո, կրճատվել է վերջին տարվա ընթացքում, սակայն շարունակում է շատ բարձր մնալ 2003-2008թթ. համեմատ: Այդ պատճառով էլ այս գործոնը այսօր շատ ավելի ուժեղ է ազդում դրամի արժեզրկման ուղղությամբ, քան 2003-2008թթ. էր:
Որպես երրորդ գործոն կարելի է նշել կապիտալի արտահոսքը ՀՀ-ից, որի վերաբերյալ պաշտոնական թվեր, սակայն, չկան: Ամեն դեպքում ակնհայտ է, որ բազմաթիվ միջին ու միջինից մի քիչ մեծ բիզնեսներ վերջին 1-1.5 տարում Հայաստանից տեղափոխվել են Վրաստան: Իսկ դրանց տեղափոխումը ենթադրում է արտարժույթի (դոլարի) պահանջարկ եւ դրամի առաջարկ, ինչը եւս դրամի արժեզրկման ուղղությամբ աշխատող գործոն է:
Շեշտենք նաեւ, որ իրականում ձեւավորված այս 376 դրամ/1 դոլար միջին փոխարժեքն էլ արհեստական է:

Այսինքն` եթե ԿԲ-ն արտարժույթի շուկայում վերջին տարիներին հսկայական չափերի դոլար չվաճառեր, ապա այսօր մենք կունենայինք շատ ավելի արժեզրկված դրամ (ասենք` 420 դրամ/դոլար փոխարժեք): Թե կոնկրետ որքան կլիներ դրամի փոխարժեքը` դժվար է ասել: Սակայն պարզ է մի բան. ԿԲ-ն այսօր էլ շարունակում է, դոլար վաճառելով, դրամի փոխարժեքը հեռու պահել շուկայականից: Նախորդ շաբաթ՝ ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, ԿԲ-ն վաճառեց 15.7 մլն դոլար: 2011թ. սկզբից մինչեւ ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն վաճառել է մոտ 62.6 մլն դոլար՝ գնելով ընդամենը 5.9 մլն դոլար (այսինքն` այս տարի ԿԲ-ն իր պահուստներից հասցրել է կորցնել 56.7 մլն դոլար): 2010թ. ԿԲ-ն կորցրել էր ավելի քան 100 մլն դոլար: Իսկ 2009թ. ավելի քան 400 մլն դոլար: Այնպես որ, իշխանական քարոզչամիջոցների այն «ՙբացատրությունները», թե դրամը այսօր արժեզրկվում է, քանի որ մեր իշխանությունները հանկարծ որոշել են խրախուսել արտահանումը, ամբողջությամբ զուրկ է իրական հիմքից: Որովհետեւ` նախ դրամի արժեզրկման ուղղությամբ աշխատող գործոնների դեմն այլեւս հնարավոր չէ առնել, երկրորդ` եթե իսկապես իշխանությունները դրամը արժեզրկելու միջոցով արտահանումը խրախուսելու ցանկություն ունենային, ապա ԿԲ-ն ավելի շատ դոլար կգներ շուկայից եւ ոչ թե հակառակը:

Հրայր Մանուկյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում