Thursday, 16 05 2024
19:00
Թուրքիան վերավաճառում է ռուսական նավթամթերքը որպես թուրքական
Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մի քանի տարածաշրջանների երկնքում ԱԹՍ-ներ և հրթիռներ խոցելու մասին
99.5 մլն դրամի փողերի լվացում. Վիգեն Սարգսյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել
Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է նախագահի վետոն գենդերային քվոտայի վերաբերյալ
Լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ Թուրքիայում
ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մաքսիմ Լոգանգեին
18:30
Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև փոխգործակցության զարգացման աշխատանքը
Իսրայելական տանկերի կրակոցից իսրայելցի 5 զինվոր է զոհվել
Կիբեռանվտանգության շաբաթը կխթանի գիտելիքն ու հմտությունները.լավագույն երեք թիմերը կստանան մրցանակներ
ՊԵԿ նախագահը հանդիպել է Համաշխարհային բանկի գործընկերների հետ
Բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի մոտ
Արարատ Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան և հանդիպել ԵԽ գլխավոր քարտուղարի հետ
18:07
Զելենսկին այցելել է Խարկով՝ այնտեղ տիրող իրավիճակն անվանելով «չափազանց բարդ»
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ առևտրի գծով հանձնակատարին
Հայաստանի բուռն տնտեսական աճն ու զարգացումն իսկապես ուշագրավ է. Քվին
Հայաստան է այցելել ԱՄՆ Անվտանգային կառավարման ինստիտուտի պատվիրակությունը
«Տելեգրամ»-ով թմրամիջոցների իրացումից ստացել են շուրջ 2 մլրդ դրամ. գործն ուղարկվել է դատարան
ԵՄ և ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Վրաստանի իշխանություններին
Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին. Պեկինի ակնկալիքը Փարիզից
17:53
«Մեկնարկի՛ր». կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար
17:50
Ամերիկյան ուժերը ժամանակավոր նավամատույց են տեղակայել Գազայի ափին
17:40
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայի ճգնաժամին միջամտելու մեջ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
«Կարմիր խաչը» այցելել է Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին ղեկավարներին
Եկեղեցու այգում թողնված նորածնի մայրը հայտնաբերվել է. երեխան տեղափոխվել է մանկատուն
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել

Ռուսական ռազմաբազայի ծառայողների մեծ մասը Ռուսաստանում ծառայելիս մանր հանցանքներ են գործել

«Առաջին լրատվական»-ը  քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրուցեց Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի սպանության, ռազմաբազայում առկա խնդիրների շուրջ։

e64da812406e9f64fb1ec2a9a9834958

– Պարոն Համբարյան, նախօրեին Գյումրիում տեղի ունեցածը թեև քչերն են վրեժխնդրություն համարում, բայց ինքնին մամուլում՝ հատկապես ռուսական, այն, ինչ լույս է տեսնում, տագնապեցնող է։ Չի՞ ստացվում արդյոք, որ Պերմյակովից հետո այս ռազմաբազայում ինչ լինի, ինքնին արդեն կապվելու է հունվարյան սպանդի հետ։

– Ես ուղղակի զարմացած եմ այն ԶԼՄ-ների աշխատաոճի վրա, որոնք թույլ են տալիս ծախու, իրենց սեփական կարծիքը չունեցող, սակայն 30 արծաթով զրպարտություններ գրողներին իրենց մտքերը հրապարակել մամուլում։ Գյումրիում լուրը տարածվելուց անմիջապես հետո բոլորն էլ քաջատեղյակ են, որ սպանությունը զուտ ռուսական ռազմաբազայի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության արդյունք է, որի հետևանքով նրանցից մեկը ծանր վիրավորված է և պառկած է զինվորական հոսպիտալում, մյուսը ձերբակալված է, իսկ երրորդը՝ սպանված։ Ի՞նչ կապ ունի այս ամենը Վալերի Պերմյակովի գործի հետ, ի՞նչ վրեժխնդրության մասին է խոսքը։ Թող ծախուները իրենց տեղը նստեն և ուրիշ մեթոդներով իրենց գումարն աշխատեն։ Գյումրիում բացարձակ չկա հակառուսական տրամադրություն, Գյումրիում երբևէ խոսք չի եղել ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին,  գյումրեցին ընդամենը պահանջել է արդար դատավարություն։ Սա զուտ ռուսական ռազմաբազայի երեք ծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանք է։ Իհարկե, այստեղ կա հանցագործություն, Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվորականները լքել են իրենց ծառայատեղին և հայտնվել «Մայր Հայաստան» համալիրի տարածքում, որը բացարձակ կապ չունի ռուսական ռազմաբազայի հետ։ Սա, ինչպես նաև մարդասպանության գործը, պետք է քննվի։ Մյուս առումներով էլի եմ նշում՝ սա բացարձակ կապ չունի Ավետիսյանների ընտանիքի սպանդի հետ, և ոչ էլ որևէ վրեժխնդրություն կա։

– Չի՞ ստացվում արդյոք, որ քանի դեռ չի բացահայտվել հունվարյան սպանդը, ինչ լինի՝ կկապվի ռուսական ռազմաբազայի հետ։

– Առաջին հերթին պաշտոնապես գործը բացահայտված է, հանցագործը ձերբակալված է և ընդունել է իր մեղքը, հիմա թե մենք «բացահայտել» ասելով՝ ինչ ի նկատի ունենք, դա արդեն մեր սեփական կարծիքն է։ Իհարկե, մենք կարող ենք վարկածներ առաջ քաշել, որ Պերմյակովը մեկ ամիս ծառայելով Գյումրիում՝  չէր կարող հայտնվել այդ թաղամասում, այդ տանը, չէր կարող այդ բոլոր ճանապարհները լավ իմանալ և այդտեղից  շատ արագ լքել տարածքը. սա արդեն մեր անձնական գործն է։  Իսկ ինչ վերաբերում է նրան, որ սրանից հետո ինչ տեղի ունենա, կապվելու է ռուսական ռազմաբազայի հետ՝  այդպես չէ։ Եթե սպանություն է տեղի ունենում, ուրեմն դա անընդհատ կարելի է Պերմյակովի հե՞տ կապել։ Մեր հայկական բանակում էլ են շատ հանցագործություններ լինում։ Բանակը կենդանի օրգանիզմ է, կլինեն և դրական և բացասական բաներ։ Այդ քանակությամբ տղաներ են ծառայում բանակում, քանի՞ տասնյակ դեպքեր գիտեք մեր բանակից, որ ծառայակից տղաները մեկը մյուսին սպանում են. գնացեք նախագահական նստավայրի մոտ, այնտեղ ամեն շաբաթ խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերը ցույց են անում։ Քիչ առաջ «Ֆեյսբուքում» նկատեցի, որ խոսում են ռուսական ռազմաբազայի բարքերի մասին։ Ես էլի եմ նշում՝ ո՛չ հակառուսական տրամադրություններ ունեմ, և ո՛չ էլ ռուսամետ եմ, բայց էլի եմ կրկնում՝ բանակը կենդանի օրգանիզմ է, և այնտեղ ամեն ինչ էլ պատահում է։ Եթե մենք ավելորդ խոսում ենք  ռուսական ռազմաբազայի բարքերի մասին, ապա լավ կլինի՝ մենք մեր  բանակի բարքերը ուղղենք և թույլ չտանք, որ ամեն շաբաթ նախագահի նստավայրի դիմաց խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը և հայրերը, բարեկամները ցույցեր անեն։ Ես եղել եմ ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած իրադարձությունների ամենասուր քննադատներից, բայց ամեն ինչ չափ ունի, չի կարելի։ Ռուս 19-ամյա զինծառայողի սպանությունը պետք չէ քաղաքական սկանդալի վերածել, և նույնն էլ ես հիմա նկատում եմ ռուսական ԶԼՄ-ներում։ Հղում անելով հայկական մի քանի ծախու կայքերի՝ բացարձակ չի նշվում, որ սպանությունը տեղի է ունեցել հենց  նույն ռազմաբազայի զինծառայողների միջև տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ։

– Պարոն Համբարյան, Դուք նշեցիք, որ Պերմյակովի գործը բացահայտվա՞ծ է։

– Բացահայտված է պաշտոնապես, բայց ոչ պաշտոնապես ինքս չեմ համարում, որ բացահայտված է։ Հնարավոր չէ կողքից մեղավորի գտնել, եթե այդ մարդն ասում է, որ, այո, ես եմ սպանել, և ինձ հետ ոչ ոք չի եղել։ Մենք որևէ ապացույց չունենք, բայց հասարակության 99,99 տոկոսը համոզված է, որ դա այդպես չէ, ինչպես ներկայացվում է։ Իսկ պաշտոնապես, ցավոք սրտի, բացահայտված է, այսպես են ուզել բացահայտել։ Ցավոք սրտի, մեր իշխանությունները և ռուսական կողմը որոշեցին, որ այսպես պետք է բացահայտվի այս գործը։

– Ռուսական ռազմաբազայի զինծառայողների միջև այսպիսի դեպքերը արդյոք չե՞ն փաստում, որ ռազմաբազայում բարձիթողի վիճակ է։

– Այն, որ ռուսական ռազմաբազայում ամեն ինչ կարգին չէ, մենք բոլորս գիտենք։ Նույն Պերմյակովը գիշերը ուշ ժամին զենքը ձեռքին լքում է ռազմաբազան, և այդ մասին հայ ոստիկանները իմանում են ընդամենը առավոտյան ժամը 9։00-ին. սա արդեն ցույց է տալիս, թե ինչպիսի իրավիճակ է եղել ռազմաբազայում։ Փորձ են արել իրենք իրենց ուժերով հայտնաբերել նրան, բայց հետևանքը եղավ Ավետիսյանների յոթ հոգանոց ընտանիքի սպանությունը։ Ապրելով Գյումրիում՝ ես շատ լավ տեղյակ եմ, որ մինչև այսօր մեծ մասամբ ռուսական ռազմաբազայի ծառայողների մեծ մասը եղել են Ռուսաստանում ծառայելու ընթացքում մանր հանցագործություններ գործած զինծառայողներ, որոնց ուղարկում էին այստեղ։ Անցնում ես ռուսական 102-րդ ռազմաբազայի կողքով և իրականում տեսնում ես, թե ինչ զինծառայողներ են այնտեղ ծառայում։ Դա ոչ էլիտար է, ոչ էլ լավն է, միջին և վատ կարգի զինծառայողների տեսք ունեն։ Դուք մի մոռացեք, որ ռուսական բանակը խորհրդային բանակի կրկնօրինակն է, ինչպես նաև շատ դեպքերում՝ մեր բանակը։ Եվ սկսել քննադատել ռուսական ռազմաբազայի բարքերը… առաջինը եկեք մեր աչքի գերանը հանենք, հետո ռուսների աչքի փուշը։ Մենք՝ որպես գյումրեցիներ, հույս ունենք, որ ռուսական ռազմաբազայի գործունեությունը առաջ է շարժվելու դրական ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում