Thursday, 02 05 2024
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

Հայաստանի և Պորտուգալիայի եվրաորակավորման խաղն ընդհատողը բողոքել է հոր բանտարկության դեմ. The Washington Post

Քրիշտիանու Ռոնալդուի հեթ թրիքը Երևանում Հայաստանի և Պորտուգալիայի միջև շաբաթ օրը կայացած եվրաորակավորման խաղի միակ հիշարժան դեպքը չէր։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ անդրադառնալով Շահեն Հարությունյանի՝ խաղադաշտ ներխուժմանը։

Ներխուժողի նպատակը ոչ թե մարզական ոլորտի գործակալների ուշադրությունը գրավելն էր, այլ բողոք արտահայտելը՝ երկրում քաղաքական բանտարկության դեմ և հատկապես իր հոր՝ Շանթ Հարությունյանի 6 տարվա ազատազրկման դեմ։ Հայրը գլխավորում է ազգայնական «Ցեղակրոն» կուսակցությունը՝ նշում է պարբերականը։

Շահենն ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում իր ներխուժումը պարզաբանել էր հետևյալ կերպ. «Լավագույն ֆուտբոլիստներից մեկը դաշտում էր և աշխարհի ուշադրությունը կենտրոնացած էր նրա վրա։ Օգտվեցի առիթից ևս մեկ անգամ աշխարհին ցույց տալու, որ Հայաստանը քաղբանտարկյալներ ունի, և մենք պահանջում ենք ազատ արձակել նրանց»։

Հարությունյանը սկսել էր վազքը ցուցապաստառով, որի վրա գրված էր եղել. «Ազատություն Շանթ Հարությունյանին և այլ քաղբանտարկյալների»։ Նրա հագին եղել է հոր պատկերով վերնաշապիկ։

Նույն օրը ավելի վաղ երկու այլ անձինք դաշտ էին ներխուժել խաղից առաջ՝ մարզումների ժամանակ։ Երկու երեխաների ներխուժման շարժառիթը, սակայն, քաղաքական չէր, նրանք պարզապես ցանկացել էին հասնել Ռոնալդուին։ 30-ամյա պորտուգալացի սուպեր աստղը կարծես թե չի մտահոգվել անվտանգության խախտմամբ, նա նույնիսկ նրանցից մեկին գրկել է և ինքնագիր տվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում