«Ժառանգություն» կուսակցությունը Երևանու ավագանու ընտրություններին մասնակցության բովանդակությունը կորոշի համազգային ճգնաժամը հաղթահարելուց հետո: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ հանրային հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Բանախոսը պարզաբանեց՝ եթե չեղավ ժողովրդի պահանջած լուծումը, մնացած բոլոր ընտրություններին մասնակցելու բովանդակության մատուցման որոշումը կկայացնեն դրանից հետո:
«Քաղաք առ քաղաք ժողովուրդը վերատիրանալու է իշխանության: Այսօրվա դե ֆակտո մեծամասնությունը դառնալու է փոքրամասնությունը, դա կլինի ամենաառողջարար որոշումը թե՛ իրենց, թե՛ ՀՀ-ի համար: Մենք պահանջում ենք իշխանական հնազանդություն ժողովրդին և սա բառախաղ չէ, արդեն դե ֆակտո նախկին իշխանությունը պետք է հնազանդվի ժողովրդին, իսկ մնացած բոլոր գործողությունները մեր իրավատիրության համար ադեկվատ և սահմանադրական են լինելու: Սահմանադրական իրավական որևէ բան չի բացառվում»,- նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը: