Հոլիվուդյան գեղեցկուհի Շարլիզ Թերոնի երկրպագուները հերթ են գոյացրել մադամ Տյուսոյի թանգարանի լոսանջելեսյան մասնաճյուղի մուտքի մոտ։ Օրերս այնտեղ տեղադրվել է աստղի մոմե արձանը։ Այս մասին հայտնում է Starslife պորտալը։
Այցելուների առջև Շարլիզի մոմե արձանը կանգնած է ոսկեգույն զգեստով։ Հեղինակները հայտնել են, որ այդ կերպ ցանկացել են հղում անել Dior J’Adore-ի գովազդում Թերոնի կերպարին։
Դերասանուհու կրկնօրինակի ստեղծման 3 ամիսների ընթացքում ծախսվել է 300 հազար դոլար։









































