Այսօր կայացել է Եվրոպական խաղերի մասնակից երկրների պատվիրակների ղեկավարների ժողովը:
Հայաստանի հավաքականի պատվիրակության ղեկավար Հրաչյա Ռոստոմյանին բոլոր պատվիրակները շնորհակալություն են հայտնել Հայաստանի մասնակցության համար:
Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեին: Քննարկվել են կամզակերպչական հարցեր: Այս մասին տեղեկացնում է Եվրոպական խաղերին մասնակցող Հայաստանի հավաքականի մամլո քարտուղար Կարեն Գիլոյանը:










































