Saturday, 27 06 2026
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ

Ինչպես շոգերին պաշտպանել սիրտը

Շոգերին սիրտը լրացուցիչ ծանրաբեռնվում է՝ անոթները լայնանում են, ճնշումն ընկնում: Արյան նորմալ հոսքն ապահովելու համար այն ուժեղացված ռեժիմով է աշխատում՝ գրում է healthinfo.ua-ն:

Միաժամանակ պետք չէ մոռանալ, որ սրտի աշխատանքի վրա բացասաբար է ազդում սխալ կենսակերպը: Ոչ լիարժեք քունն ու ոչ բավարար ֆիզիկական ակտիվությունը, վնասակար սովորությունները (ալկոհոլը, ծխելը), աշխատավայրում սթրեսները, ավելորդ քաշը լիովին բավարար են, որ նույնիսկ առողջ մարդու սիրտը գերծանրաբեռնվի: Առաջարկվում է սրտի առողջությունը պահպանելու մի քանի կանոն:

Աշխատեք ամենաթեժ արևի ժամանակ՝ ժամը 12-17-ին, 15 րոպեից ավելի չլինել արևի ուղիղ ճառագայթների տակ:

Անհրաժեշտ է բնական գործվածքներից լայն հագուստ և գլխանոց կրել:

Աշխատեք ավելի շատ հանգստանալ տանը և նվազեցնել ծանրաբեռնվածությունն աշխատավայրում:

Չպետք է մոռանալ ֆիթնեսով չափավոր զբաղվելը և երեկոյան զբոսանքը:

Աշխատեք ձեր սննդակարգում ավելի շատ մրգեր ու բանջարեղեն ներառել. դրանք պարունակում են շատ կալիում և մագնեզիում, որոնք անհրաժեշտ են սրտի առողջության համար: Բացառեք յուղոտ սնունդը: Կերեք հաճախ և փոքր չափաբաժիններով:

Առողջ մարդկանց խորհուրդ է տրվում ավելի շատ ջուր խմել ջրազրկումից խուսափելու համար: Իսկ սրտի խնդիր ունեցողներին խորհուրդ չի տրվում: Ավելորդ հեղուկը կարող է հանգեցնել արյան ճնշման բարձրացման, ինչը լրացուցիչ ծանրաբեռնում է անոթներն ու սիրտը: Ավելի լավ է մաքուր ջուր կամ կանաչ թեյ խմել:

Բացառեք ծխախոտն ու ալկոհոլը:

Շոգին գիշեր ու ցերեկ պատուհանները բաց պահեք: Եթե օդորակիչ ունեք, այն գիշերը միացրած մի թողեք. կարող եք մրսել: Իսկ մրսածության հետևանքով հիվանդությունն ամռանը լրացուցիչ ծանրաբեռնում է սիրտը:

Ամռան սկզբին հիպերտոնիկներն ու սրտի հիվանդություն ունեցողները լավ կլինի՝ կանխարգելիչ հետազոտություն անցնեն: Անհրաժեշտ դեղերը միշտ պետք է ձեռքի տակ լինեն:

Սրտի հիվանդություն ունեցողներին խորհուրդ չի տրվում քաղաքում աշխատել շոգին:

Վատ ինքնազգացողության առաջին նշանների դեպքում անհրաժեշտ է դադարեցնել ֆիզիկական ակտիվությունը, գնալ ստվերոտ տեղ, կրծքավանդակն ազատել ճնշող հագուստից: Եթե կրծքավանդակում ցավեր կան, անհապաղ բժիշկ կանչեք: Նախքան նրա գալը սրտի գործունեությունը խթանող դեղեր ընդունեք:

Նաև պետք է ուշադրություն դարձնել հետևյալին՝

Ընդհանուր գերտաքացումը հաճախացնում է զարկերակի աշխատանքը:

Խուսափեք գերտաքացումից և դիմեք սրտաբանի: Այդպիսի դեպքերույմ բժիշկները դեղեր են նշանակում, որոնք կնպաստեն սրտի ռիթմի նորմալացմանը:

Օրգանիզմի գերտաքացումն առաջացնում է ճնշման տատանումներ

Արյան ճնշումը կարող է ինչպես կտրուկ բարձրանալ, ինչը սպառնում է անոթային հիվանդությունների առաջացմամբ և արդեն ձևավորված տրոմբների սրմամբ, այնպես էլ նվազել՝ ընդհուպ մինչև ուշագնացություն:

Ճնշման բարձրացման դեպքում նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ:

Զարկերակային ճնշման կտրուկ անկման դեպքում խորհուրդ է տրվում քաղցր թեյ կամ սուրճ խմել:

Թույլ մի տվեք ջերմաստիճանների կտրուկ տատանում

Ջերմաստիճանների տատանումները կարող են սրտի շրջանում ցավերի պատճառ դառնալ: Դրանից խուսափելու համար ջուրն աստիճանաբար մտեք և մի լողացեք, եթե ջրի ջերմաստիճանը 22 աստիճանից ցածր է:

Խուսափեք օդորակիչներից

Սրտի քրոնիկ անբավարարությամբ տառապող մարդիկ հակված են բրոնխիտով և թոքաբորբով հիվանդանալու, ուստի նրանք չպետք է գտնվեն աշխատող օդորակիչի հենց կողքին:

Խելամիտ մոտեցեք հեղուկի օգտագործմանը

Շոգին չափազանց շատ հեղուկի օգտագործումը հանգեցնում է օրգանիզմում շրջանառվող հեղուկի ավելացման, ինչը հանգեցնում է հևոցի, այտուցվածության և այլն: Հեղուկի ոչ բավարար օգտագործումը հանգեցնում է արյան խտացման և տրոմբի առաջացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում