YouGov ծառայության կազմակերպած հարցման արդյունքներով՝ կապույտը աշխարհում ամենաժողովրդական գույնն է: Այս մասին ասվում է YouGov-ի կայքում:
Հետազոտությանը մասնակցել են բնակիչներ 10 երկրներից՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Չինաստան, Հոնկոնգ, Մալայզիա, Սինգապուր, Թաիլանդ և Ինդոնեզիա:
Մեծ Բրիտանիայում կապույտ գույնը նախընտրել են հարցման մասնակիցների մեծ մասը (33 տոկոս), Ինդոնեզիայում՝ ամենափոքր մասը (23 տոկոս):
Նշվում է, որ յուրաքանչյուր երկրում կապույտի սիրահարներն առնվազն 8 տոկոսով ավելի են, քան ցանկացած այլ երանգի:







































