ՄԱԿ-ը պատրաստել է զեկույց, որում ասվում է, որ խաղաղարար առաքելությունների մասնակիցները պարբերաբար ապրանքները փոխանակում են սեռական բնույթի ծառայությունների հետ։
Չհրապարակված զեկույցի տեքստը հայտնվել է Reuters գործակալության լրագրողների տրամադրության տակ։
Դրանում ասվում է, որ Լիբերիայում և Հայիթիում հարյուրավոր կանայք, ովքեր գտնվում են ծայրահեղ աղքատության և քաղցի մեջ, սեռական ծառայություններ են ցուցաբերել խաղաղապահներին։ Դրանց դիմաց նրանք ստացել են գումար, հագուստ, թանկարժեք իրեր, բջջային հեռախոսներ և այլն։
Համաձայն զեկույցի՝ 2008-2013թթ. գրանցվել է նման բնույթի մոտ 480 խախտում։ Ընդ որում՝ նման հանցանքների 1/3-ն իրականացվել է երեխաների նկատմամբ։






































