«Ֆուկուսիմա 1» ատոմակայանի կառավարող TEPCO կազմակերպությունը սկսել է ծովը լցնել հատուկ նյութ` ցեոլիտ, որոնք չեզոքացնում են ռադիոակտիվ նյութերը: Այդ նյութով պարկերը լցվում են նաև երկրորդ և երրորդ ռեակտորների ջրահեռացման համակարգերի մեջ: այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Բացի այդ, այսօր հայտնի է դարձել, որ TEPCO-ն փոխհատուցում կտրամադրի բոլոր այն ճապոնացիներին, ովքեր տարհանվել են ատոմակայանի հարակից տարածքներից: Փոխհատուցման այդ գումարը կկազմի մոտ 600 մլն դոլար: փոխհատուցման մասին որոշումն այսօր հաստատել է Ճապոնիայի կառավարությունը: Յուրաքանչյուր ընտանիք կստանա մոտ 12 հազար դոլար, միայնակ քաղաքացիները` մոտ 9 հազար դոլար: Վճարումները կսկսվեն արդեն այս ամիս: Ընդ որում, նշվում է, որ սա ընդամենը նախնական վճարումներ են: Իսկ ավանսի ողջ չափը կորոշվի ավելի ուշ:










































