Աֆրիկական շիմպանզեներն պարբերաբար ալկոհոլ են օգտագործում, այն ծծելով արմավենու տերևներից: Այս մասին հաղորդում է interfax.ru-ն:
Հետազոտությունն անցկացրել է գիտնականների միջազգային խումբը Գվինեայում: Այն տևել է 17 տարի և ցույց է տվել, որ կապիկները պարբերաբար օգտագործում են տերևներն արմավենու ֆերմենտացված հյութի նպատակով:
Որոշ կենդանիներ այնքան մեծ քանակությամբ են դա օգտագործել, որ նրանց մոտ ի հայտ են եկել հարբածության նշաններ:
Հետազոտողների խմբի ղեկավար դոկտոր Քիմբերլի Հոկինգսի գնահատմամբ՝ շիմպանզեները հավաքել և խմել են հյութը 3 տոկոս ալկոհոլի պարունակությամբ:
BBC News-ը նշել է, որ դա առաջին դեպքն է, երբ գիտնականներին հաջողվել է գրանցել վայրի բնության մեջ ալկոհոլի ինքնակամ օգտագործման փաստը:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի գիտնականներն ապացուցել էին, որ մարդկանց և աֆրիկական կապիկների միջև կա նույն գենետիկական մուտացիան, որը թույլ է տալիս նրանց յուրացնել էթանոլը:











































