Սիրիայում զոհվել է առաջին ԱՄՆ-ի քաղաքացին, ով կռվում էր քրդական աշխարհազորայինների կազմում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ, հայտնել են ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո ծառայությունում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Գործակալությունում հայտնել են միայն զոհվածի անունը՝ Քիթ Բրումֆիլդ: Նա սպանվել է հունիսի 3-ին, Կոբանի սահմանային քաղաքի մարտերի ժամանակ:
Մի քանի գնահատումներով, Սիրիայում և Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ կռվում են մի քանի տասնյակ օտարերկրացի: Ավելի վաղ հայտնվել էր Գերմանիայի քաղաքացու, բրիտանացու և ավստրիացու զոհվելու մասին, ովքեր նույնպես կռվում էին քրդերի կողմից:











































