Այդպիսի սուրճ ստացվում է սուրճի հատիկները փղի ստամոքսում ֆերմենտավորման միջոցով: 2015 թվականին «Սև փղոսկր» սուրճը կարելի է գտնել Թայլանդի հինգաստղանի հյուրանոցների ռեստորանների և բարերի մեծամասնության գնացուցակներում, հայտնում է ria.ru-ն:
Այդպիսի սուրճը ստացվում է այն բանից հետո, երբ փիղը ուտում է սուրճի հում հատիկները, որոնք նրա ստամոքսում ֆերմենտացվում են, ապա դուրս են գալիս գոմաղբի հետ: Այդ սուրճի արտադրությունը սկսվել է 10 տարի առաջ Թայլանդի հյուսիսային Չիանգրայ շրջանում, Մեկոնգ գետի մերձափնյա սարերում:
Կանադացի Բլեյկ Դինկինը, ով սուրճի մտահղացման և ֆերմայի հիմնադիրն է, քննարկել է ֆերմենտացիայի գործընթացը կատարել տարբեր կենդանիների, օրինակ՝ լուսանի, առյուծի կամ ընձուղտի միջոցով, բայց կանգ է առել ասիական փղի վրա՝ իմանալով, որ այդ կենդանիները երաշտի ժամանակ ինքնուրույն ուտում են սուրճի հատիկները՝ ի տարբերություն այլ կենդանիների, որոնց հարկավոր է ստիպողաբար կերակրել այդ հատիկներով:
Ներկայումս այդ սուրճի մեկ բաժակը արժե 13 դոլար, իսկ չբովված հատիկների մեկ կիլոգրամը՝ 1,88 հազար դոլար: Նոր տեսակի սուրճի գները սկսեցին աճել 2014 թվականից, երբ այն սկսվեց ներկայացվել ասիական երկրների հյուրանոցային շուկայում:











































