Ադրբեջանական Salam News կայքը, վկայակոչելով Ադրբեջանի Վիճակագրության պետական կոմիտեն, նշում է, որ այս տարվա առաջին եռամսյակում Ադրբեջանում արդյունահանվել է 6.3 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 205 միլիոնով ավելի քիչ է, քան նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշը:
Ընդ որում, հունվարին արդյունահանվել է 2.04 միլիարդ, փետրվարին` 2.06 միլիարդ, իսկ մարտին` 2.2 միլիարդ խորանարդ մետր գազ:
Կանխատեսվում է, որ 2011 թվականին Ադրբեջանում ընդհանուր առմամբ կարդյունահանվի 29.13 միլիարդ խորանարդ մետր գազ, որից 9.1 միլիարդը բաժին կընկնի «Շահ Դենիզ» հանքավայրին:
2010 թվականին Ադրբեջանում արդյունահանվել է 27 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը 14.5 տոկոսով գերազանցել է 2009 թվականի ցուցանիշը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գազային պաշարները գնահատվում են մինչև 6 տրիլիոն խորանարդ մետր: Ադրբեջանը պլանավորել է 2020 թվականին գազի արդյունահանման տարեկան ցուցանիշը հասցնել 50 միլիարդ խորանարդ մետրի:






































