Ֆրանսիացի հանրահայտ դիջեյ ու երաժշտական պրոդյուսեր Դևիդ Գետտան կգրի ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության պաշտոնական երգը: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ինքը՝ Գետտան, առաջնության՝ «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում կայանալիք բացման հանդիսավոր արարողության ժամանակ կկատարի երգը:
Հիշեցնենք, որ «Եվրո-2012»-ի պաշտոնական երգը գրել էր Oceana-ն: Այն կոչվում էր Endless Summer:


































