Live Science-ի փոխանցմամբ՝ քաղցկեղի ախտորոշումը մշտապես կատարելագործվում է, սակայն բժիշկները դեռևս սխալներ են գործում:
Օրինակ՝ Կալիֆոռնիայում հետազոտել են մի հիվանդի և նրա մոտ հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղ: Սքանավորումը պետք է ցույց տար՝ արդյոք տարածվե՞լ է ուռուցքը: Նրանք լուսանկարում աճուկի ավշային հանգույցներում հայտնաբերել են վառ գոտիներ, ինչից ելնելով՝ եզրակացրել են, որ դա նույնպես քաղցկեղ է: Նշանակվել է վիրահատություն, սակայն ավելի ուշ բժիշկները հասկացել են, որ վառ գոտիները դաջվածքի ներկի հետքերն են:
Բժիշկները հեռացրել էին հիվանդի արգանդը, վզիկը, փողերն ու ավշային հանգույցները: Իսկ ահա հեռացված հյուսվածքների հետվիրահատական վերլուծությունը ցույց է տվել ավշային հանգույցներում քաղցկեղի բացակայություն:
Պարզվել է, որ ավշային բջիջներում դաջվածքի ներկն է եղել: Պատճառը պարզ է՝ հիվանդը ոտքերի վրա ունի ավելի քան 14 դաջվածք:












































