Վաղը գիշերը Երկրի հարավային կիսագնդի բնակիչները կկարողանան յուրահատուկ երևույթ տեսնել՝ Լուսնի ստվերը մի քանի ակնթարթով կփակի Ուրան մոլորակը, որին հնարավոր կլինի հետևել հեռադիտակով կամ համացանցում ուղիղ միացումով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Slooh ինտերնետ-աստղադիտարանի մամլո ծառայությանը:
«Մենք այդ իրադարձությունն ինչպես էլ անվանենք՝ խավարում, փակում կամ պարզապես «կադրի մեջ թափանցում», այն ցանկացած դեպքում շատ հրաշալի իրադարձություն կլինի, երբ Լուսինը փակի այդ խորհրդավոր, կանաչ աշխարհը, որի անունը հաճախ ճիշտ չեն արտասանում:
Քանի որ այդ մայրամուտը տեսանելի կլինի միայն հարավային կիսագնդում, մենք պայմանավորվել ենք մեր ավստրալացի գործընկերների հետ այն ուղիղ եթերում հեռարձակելու համար»,- ասել է Slooh-ի աշխատակից Բոբ Բերմանը:








































