Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները համոզվել են, որ կապիկները մարդկանց նման հակված են ալկոհոլ օգտագործելուն: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Royal Society Open Science ամսագրում:
Կենսաբանները ուսումնասիրել են Գիվենայում ապրող շիմպանզեներին: Նրանք պարզել են, որ տեղաբնակներն օգտվում են արմավի հյութից, որը հետագայում խմորման արդյունքում վերածվում է ալկոհոլային խմիչքի:
Հետազոտողները պարզել են, որ շիմպանզեն մշակել է արմավից սպիրտային ըմպելիք ստանալու սեփական մեթոդ: Այդ հյութի վերլուծությունը ցույց է տվել, որ նա պարունակում է 3.1-6.9 տոկոս ալկոհոլ, ինչը համեմատելի է մուգ գարեջրի թնդության հետ:








































