Նախօրեին դերասան Չարլի Շինը հարբած վիճակում հոսպիտալացվել է Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում: Այս մասին գրում է Spletnik.ru-ն՝ վկայակոչելով դերասանի շրջապատի աղբյուրներին:
Նշվում է, որ մի շարք երեկույթներից և ալկոհոլի պարբերաբար չարաշահումից հետո Շինը սրտի հետ կապված խնդիրներ ունի:
«Չարլին ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է գինարբուքներում: Նա բողոքում է սրտի շրջանում ցավերից»,- ասել է աղբյուրը:
Նշենք, որ դերասանի ներկայացուցիչները հայտարարել են, թե Շինը հիվանդանոցում է հայտնվել սննդային թունավորման արդյունքում:
«Բրեթ Ռոսիից բաժանվելուց հետո Չարլին սկսել է շատ խմել: Նրա մոտ մշտապես բժիշկներ են գնում, իսկ դերասանի թիմը փորձում է դա թաքցնել մամուլից»,- պնդում են աղբյուրները:








































