Բելգիայի իրավապահ մարմինները պայթյունի սպառնալիքի պատճառով երեկ երեկոյան Բրյուսելում ԵՄ խորհրդի և Եվրախորհրդի շենքերից տարհանել էին մարդկանց։ Այս մասին հայտնում է բելգիական Soir պարբերականը։ Նշվում է, որ այսօր Բրյուսելում պետք է անցկացվի ԵՄ-ի և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների միության գագաթնաժողովը։
Տագնապը բարձրացրել էր շենքի աշխատակիցներից մեկը։ Կասկածների տեղիք էր տվել համալիրի ներսի ավտոկայնատեղիում կայանած մեքենան։ Բարձրացված տագնապի պատճառով քաղաքային ծառայությունները փակել են երթևեկությունը մի քանի փողոցներով, որոնք տանում են եվրոպական թաղամասի կենտրոն։
Ավելի ուշ հաղորդվել է սպառնալիքի բացակայության մասին, երթևեկությունը վերականգնվել է։









































