Հետազոտություններն անցկացվել են European MSM Internet Survey հարցումների արդյունքների հիման վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Գիտնականները պարզել են, որ գեյերը ՄԻԱՎ-ով վարակվելու ավելի մեծ ռիսկի տակ են գտնվում, եթե ապրում են հոմոֆոբիայի մեծ մակարդակ ունեցող երկրում: Հետազոտության արդյունքները հրատարակվել են AIDS ամսագրում:
Այդպիսի հետևություններ են արվել 174 հազար բիսեքսուալ և միասեռական տղամարդկանց տվյալների հետազոտության ընթացքում, որոնք ապրել են աշխարհի 35 երկրներում: Պարզվել է, որ ինչքան երկրում բացասաբար են վերաբերվում այդպիսի մարդկանց, այնքան բարձր է նրանց ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը:
Հետազոտողների բառերով, այդ փոխկապակցվածությունը բացատրվում է նրանով, որ այդպիսի երկրներում չպաշտպանված սեռական գործողությունների հետևանքների մասին տեղեկացվածության մակարդակը ցածր է: Բացի այդ, միասեռականները նման պայմաններում պետք է թաքցնեն ոչ միայն իրենց նախընտրությունները, այլև՝ նրանց հնարավոր հետևանքները:








































