Իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան կարող է վերադառնալ Եվրոպա, տեղեկացնում է ProSoccerTalk-ը:
Ըստ աղբյուրի` Վիլյայի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն: «Քաղաքաբնակներ»-ը ցանկանում են գտնեն Էդին Ջեկոյի և Ստևան Յովետիչի փոխարինողին:
Հարձակվողին ցանկանում են վարձակալել կես տարով` մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագրի ժամկետը երկարաձգելու պայմանով:
Հիշեցնենք, որ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել նաև անգլիացի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ, ով «Չելսի»-ից տեղափոխվելով «Նյու-Յորք Սիթի», վարձավճարով հանդես եկավ «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում:







































