Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը հինգշաբթի օրը հայտարարել է կառավարության նոր կազմը: Այս մասին հաղորդում է SANA լրատվական գործակալությունը: Նա նաև հրահանգել է ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ բոլոր ձերբակալվածներին: Բացառություն են կազմել միայն նրանք, ովքեր «մեղադրվում են հանցագործություններ գործելու մեջ»:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ կառավարության ղեկավար է նշանակվել գյուղատնետսության նախարար Ադել Սաֆարը: Նոր կառավարության անհրաժեշտությունն առաջացել է այն ժամանակ, երբ երկրում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաները:










































