Friday, 03 05 2024
Գեղարքունիքի մարզում ապամոնտաժվել է 2 բենզալցակայան
Գազայում 141 լրագրող է զոհվել հակամարտության սրման սկզբից ի վեր
18:50
Քեմերոնը բանակցություններ է սկսել Ուկրաինայի հետ 100-ամյա գործընկերության շուրջ
Պեսկովը չի հաստատել մայիսի 15-ին Պուտինի՝ Չինաստան մեկնելու լուրը
18:30
ԱՄՆ-ն կործանիչներ և ԱԹՍ-ներ է տեղափոխում Կատար. Wall Street Journal
18:20
Կհանդիպեն Սի Ցզինպինը, Մակրոնն ու ֆոն դեր Լեյենը
18:10
«Ուկրաինան չի կարող հաղթել ՌԴ-ին միայն մարտի դաշտում». Սկիբիցկի
Թուրքիան հայտարարել է Ադրբեջանի հանդեպ իրավունքի մասին
«Բարձր ենք գնահատում Լեհաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի վերաբերյալ». Ալիև
Վրաստանի նախագահը 25 կալանավորի է համաներել
Թուրքիայում ավտոբուս է շրջվել. կա 2 զոհ
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ
Կոռուպցիան զրկում է բանակին մարտունակ զենք ունենալու հնարավորությունից. Վարդապետյանը՝ Օհանյանին
Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության
17:20
Տրինիդադ և Տոբագոն Պաղեստինն անկախ պետություն է ճանաչել
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԶԼՄ ներկայացուցիչներին Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ
Իրանական պատվիրակությունը Մատենադարանում ծանոթացել է պարսկերեն ձեռագրային նմուշներին
Դիլիջան-Հաղարծին ավտոճանապարհին մեքենան բախվել է հողաթմբին
Կաթողիկոսը կարևորել է մշակույթների և կրոնների միջև երկխոսությունը
Քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան online
«ԱՄՆ-ն Վրաստանում հեղափոխության երկու փորձ է արել». Կոբախիձե
Գազայում ՀԱՄԱՍ-ը չի ընդունի Իսրայելի հետ գործարքն՝ առանց պատերազմի դադարեցման երաշխիքների
Թուրքիան խզեց Իսրայելի հետ առեւտրական կապերը, իսկ ադրբեջանական նա՞վթը
Ադրբեջանի ու Իրանի ՊՆ փոխնախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը
Մեծ պլյուս է 91-ի քարտեզի ճանաչումը, բայց Բաքուն միևնույն է չի զիջի օկուպացրած տարածքները
ՀԿ-ներն ու իրավապաշտպանները մտահոգությունն են հայտնում Տավուշի մարզում սահմանազատման մեթոդների կապակցությամբ
Արտահերթ ընտրությունը նման կլինի Երևանի ավագանու ընտություններին

«Մենք պատասխանատու ենք մեր ապրած ժամանակի համար». Աննա Գիվարգիզյան

Օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցավ Աշոտ Բեգլարյանի «Ղարաբաղյան օրագիր» երկար սպասված գրքի շնորհանդեսը, որը հրատարակել է մոսկովյան հայտնի «ԺԱՄ» ամսագիրը։ «ԺԱՄ»-ը մշակութային ամսագիր է՝ «Հայկական ժամանակ» կարգախոսով, մեծ տարածում ունի Ռուսաստանի Դաշնությունում, Եվրոպայում և այլուր: Արդեն ավելի քան յոթ տարի արտացոլում է Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և հայկական սփյուռքի մշակութային ու հասարակական կյանքը:

Օգտվելով առիթից՝ հատուկ 1in.am-ի համար հարցազրույց ունեցանք «ԺԱՄ» ամսագրի գլխավոր խմբագիր Աննա Գիվարգիզյանի հետ:

– Ինչո՞ւ հատկապես «Ղարաբաղյան օրագիր» գիրքն ընտրեցիք հրատարակման համար:

– Ռուս ականավոր գրող Վիկտոր Աստաֆևը մեզ է թողել մի պարզ ճշմարտություն. «Նա, ով անցած պատերազմի մասին ստում է, մոտեցնում է գալիք պատերազմը»։ Մեր ամսագիրը պատահական չի կրում «ԺԱՄ» անվանումը։ Իմ պատանեկությունն անցել է պատերազմի տարիներին, Հայաստանում: Ես համարում եմ, որ մենք պատասխանատու ենք մեր ապրած ժամանակի համար: Պատասխանատու ենք ինչպես հոգևոր արժեքների, այնպես էլ օբյեկտիվ տեղեկատվության պահպանման և փոխանցման համար։

Աշոտ Բեգլարյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանը, ծանր վիրավորվել է։ «Ղարաբաղյան օրագիր» ժողովածուն գեղարվեստա-վավերագրական հրատարակություն է, որում մենք հավաքել ենք հեղինակի՝ ադրբեջանա-ղարաբաղյան պատերազմին և հետպատերազմական շրջանին վերաբերող էսսեներ, էսքիզներ, հոդվածներ, հարցազրույցներ:

Գիրքը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի համար, որոնք հետաքրքվում են Հայաստանի և Արցախի պատմությամբ և մշակույթով։

– Ճի՞շտ է, որ ադրբեջանցիները փորձ են արել խափանել գրքի շնորհանդեսը Մոսկվայում: Եղե՞լ են սպառնալիքներ մինչև միջոցառումը։

– Փորձեր, այո, եղել են, սպառնալիքներ մինչև միջոցառումը՝ նույնպես, բայց դրանք ընդամենը ապացուցեցին, որ մենք ճիշտ ուղիով ենք ընթանում, և ընդգծեցին մեր գործի կարևորությունը։

– Նոր գրքեր հրատարակելու ծրագրեր կա՞ն ապագայում։

«Ղարաբաղյան օրագիրը» «ԺԱՄ» ամսագրի գրական մատենաշարի առաջին գիրքն է։ Նախատեսում ենք հրատարակել մի շարք այլ գրքեր ևս:

– «ԺԱՄ»-ը լույս է տեսնում Մոսկվայում 2008 թվականից, սակայն Հայաստանում այդ մասին շատերը չգիտեն։ Մտադիր չե՞ք ներկայացնել ամսագիրը Հայաստանում և Արցախում։

– Հունիսի վերջին նախատեսում ենք գրքի և ամսագրի շնորհանդեսը Երևանում և Արցախում:

– Շատ ամսագրեր այժմ հրաժարվում են տպագիր տարբերակից և տեղափոխվում են համացանց։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

– Ինչպես գիտեք, ամսագիրը խոշոր ֆինանսական ծախսեր է պահանջում, սակայն համացանց տեղափոխվել՝ նշանակում է վերափոխվել լրատվական գործակալության, որն ունի բոլորովին այլ գործառույթ։ Ես կարծում եմ, որ մենք կպահենք մեր տարբերակը: Մարդիկ, հատկապես իմ սերնդակիցները, ուզում են կարդալ ամսագիրն իրենց ձեռքում բռնած՝ թղթի ու թանաքի հոտն զգալով։

-Ինչո՞ւ է ամսագիրը հրատարակվում հիմնականում ռուսերեն։

– Մեր ամսագիրը հիմնականում նախատեսված է ռուսախոս ընթերցողի համար։ Մենք միտումնավոր ենք ընտրել այս ուղին: Յուրաքանչյուր ամսագիր կրթական գործառույթ ունի։ Ես կարծում եմ, որ մեր մշակույթը, արվեստն ու պատմությունը մենք չպետք է գրենք միայն հայերեն: Ինքներս գրում ենք, ինքներս կարդում, ինքներս հպարտանում, իսկ աշխարհն անտեղյակ է, ոչինչ չի հասկանում։ Սա չի նշանակում հայոց լեզուն նսեմացնել, սա նպաստում է մեր արժեքների տարածմանը օտար միջավայրում։ Եվ ոչ միայն օտար, այն հայերի համար, ովքեր չգիտեն իրենց լեզուն սեփական արժեքներին ծանոթանալը հաճախ շարժառիթ է ծառայում սովորելու մայրենին։

– Ո՞րն է ամենադժվարն ու ամենակարևորը գլխավոր խմբագրի աշխատանքում։

– Ինձ համար «ԺԱՄ»-ի յուրաքանչյուր նոր թողարկում պրեմիերա է։ Ամեն նոր համարի վրա այնպես եմ ինձ պարպում, ասես արվեստի ստեղծագործություն եմ ստեղծում։

Ամսագիրը հսկայական ժամանակ է խլում և մեծ ինքնանվիրում պահանջում։ Յուրաքանչյուր համար այնպես է արվում, կարծես դա վերջին համարն է լինելու։ Հակառակ դեպքում, ոչինչ չի ստացվի։ Ի վերջո, խնդիրը ոչ միայն ձևով, այլ նաև բովանդակությամբ գեղեցիկ արտադրանք ստեղծելն է։ Դա նման է միշտ անդունդի եզրով քայլելուն, բայց կարևորը ցած չգահավիժելն ու թիմին հետդ չտանելն է։

Հարցազրույցը վարեց Սոնա Միտոյանը

 

^45B60E4DE3BEC0F5B25923F89A0E7D9A06B91AF5181BFE1620^pimgpsh_fullsize_distr

^62134E010D3286C2BC697B50520E31919356F1E096BAC727BC^pimgpsh_fullsize_distr

^53F3B455980667919670780AE60990978FC792050C97A29051^pimgpsh_fullsize_distr

^F45E69DF1933B5031B41B111837F42F63F8311605BFE7B2696^pimgpsh_fullsize_distr

^37EF263554E11CDA0168FE001789CA57A7F2B8D1E772220EA8^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում