World Justice Project միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը ներկայացրել է 2015-ի ընթացքում օրենքի գերակայության ցուցանիշը, գրում է «Գրուզիա օնլայն»-ը:
Տարածաշրջանային վարկանիշում`Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների շրջանում, Վրաստանը զբաղեցրել է առաջին տեղը, իսկ համաշխարհայինում՝ 102 տեղերից գտնվում է 29-րդում:
Ամենաբարձր ցուցանիշը` 0.73 միավոր, Վրաստանն ունի կոռուպցիայի բացակայության հետ կապված: Ըստ այդ չափանիշի` 22-րդ տեղում է: 29-րդ տեղում է ըստ բաց կառավարման ցուցանիշի, 24-րդում`ըստ կարգապայության և անվտանգության ցուցանիշի:
Նշենք, որ ըստ օրենքի գերակայության այս տարի առաջատարն է Դանիան: Նրան են հետևում Նորվեգիան և Շվեդիան` երկրորդ և երրորդ տեղերում համապատասխանաբար:










































