«Եթե ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանը հայտարարում է, որ հոսանքը 7 դրամով է թանկանալու, ապա այստեղ հանցագործության տարեր կան, քանի որ եթե հանձնաժողովի ամբողջ կազմն օր չի նշանակել որոշումը կայացնելու համար: Իսկ եթե դա արվում է, ապա նշանակում է, որ սա քաղաքական պատվեր է»,- այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկումից հետո «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը: Նրա խոսքով՝ իրենց պահանջը հստակ է՝ ոչ մի լումայով հոսանքի գնի ավելացում, այլ դեռ նվազեցում, քանի որ անցած տարի ևս անհիմն է թանկացել հոսանքը: «Դրա համար մեր պահանջն ուղված է երկու անձնավորության՝ ՀՀ նախագահի աթոռին նստած Սարգսյան Սերժին ու Աբրահամյան Հովիկին: Մենք Նազարյանից պահանջելիք չունենք, քանի որ նա ընդհամենը կոճակ սեղմող է»,- ասաց Շուշանյանը:
Նա նաև հավելեց, որ եթե մինչը հունիսի 19-ը կայացվի հոսանքի թանկացման որոշումը, ապա իրենք այլևս նպատակահարմար չեն համարի նրանց կառավարումը և կդնեն մի շարք անձանց հրաժարականների պահանջներ, որոնց հասնելու համար կդիմեն մի շարք հնարավոր և անհնարին մեթոդների:
Ակտիվիստը վստահ է, որ այս անգամ իրենք հաղթանակի կհասնեն, քանի որ թույլ չեն տա, որ քաղաքական անձիք, կուսակցություններ մուտք գործեն նախաձեռնության կազմ: «Մենք բոլորս սառը դատող, մի քիչ ռադիկալ գործողությունների ձգտող անձիք ենք այն դեպքում, երբ չի կատարվում մեր օրինական պահանջը»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։







































