«Էներգետիկան առանցքային ճյուղ է տնտեսության համար, և անկախ ու արդյունավետ էներգետիկա ունենալը որոշում է այդ երկրի հզորության աստիճանն ու ինքնուրույնությունը: Սակայն էներգետիկ այն քաղաքականությունը, որը Հայաստանում իրականացվում է 2000-ական թվականներից սկսած, ես անվանում եմ էներգետիկ հարթակի քաղաքականություն»,- այսօր Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ կազմում իրականացվում է նոր էներգետիկ քաղաքականություն, և Հայաստանը գտնվում է այդ քաղաքականության ազդեցության ներքո: Տնտեսագետի կարծիքով՝ ԵՏՄ կազմում Հայաստանը կանգնելու է լուրջ մարտահրավերների առաջ:
«Եթե Հայաստանը շարունակի մասնակցել էներգետիկ միասնական շուկայի ձևավորման գործընթացներին ԵՏՄ շրջանակներում, կհայտնվի էներգետիկ շրջափակման մեջ և չի կարող խուսափել էներգետիկ աղետից»,- ասաց Եղիազարյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











































